Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։ Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Շավքաթ Միրզիյոևի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմավորել են նախագահ Շավքաթ Միրզիյոևին և նրա տիկնոջը՝ Զիրոաթխոն Միրզիյոևային:
Պատվո պահակախմբի պետը զեկուցել է նախագահ Շավքաթ Միրզիյոևին։ Շավքաթ Միրզիյոևը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևն ու Շավքաթ Միրզիյոևը քայլել են պատվո պահակախմբի առջևով։