Ադրբեջանի ՊՆ-ն «Ենթասպաների պատրաստության դասընթացի» ընդունելության է հայտարարել
11:31
22 08 2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Ենթասպաների պատրաստության դասընթացի» ընդունելության է հայտարարել:
Նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ մինչև 28 տարեկան քաղաքացիները, ովքեր ունեն լրիվ միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն և ցանկանում են ինքնակամ ծառայության անցնել ենթասպայի կոչումով, օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը կարող են դիմել ընդունող հանձնաժողովին:
Դիմած քաղաքացիները կուղարկվեն ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողով՝ զինծառայության համար պիտանիությունը պարզելու համար։ Ընդունելության քննություններին կարող են մասնակցել զինծառայության համար պիտանի ճանաչված անձինք: