Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 19:45-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում նկատվել է հայկական ապօրինի զինված կազմավորումների տեղաշարժը «Ուրալ» մակնիշի ռազմական մեքենայով՝ Շուշայի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց տեղակայման կետերն ուժեղացնելու նպատակով:
«Ադրբեջանական ստորաբաժանումների զգոնության շնորհիվ ձեռնարկվել են վճռական միջոցներ, տեղաշարժը կանխվել է», - հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։