Ադրբեջանը իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Ադրբեջանը իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
10:01     22 08 2023    
Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի) գործով Հայաստանի նախնական առարկությունների դեմ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում (Twitter) գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումն» ուղղակիորեն պատկանում է Արդարադատության միջազգային դատարանի իրավասությանը»,- նշել է նա հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս