Ավազակախմբերը կրկին խլացնում են Ղարաբաղի վրայով թռչող քաղաքացիական ինքնաթիռների GPS համակարգերը
  Ավազակախմբերը կրկին խլացնում են Ղարաբաղի վրայով թռչող քաղաքացիական ինքնաթիռների GPS համակարգերը
16:26     21 08 2023    
Ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները կրկին սկսել են խլացնել տեղական և արտասահմանյան ավիաընկերություններին պատկանող քաղաքացիական ինքնաթիռների GPS-ազդանշանները, որոնք թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

«Մեր օդային տարածքով թռիչքների անվտանգությանը վտանգ ստեղծելու նպատակով հայկական անօրինական զինված կազմավորումները հերթական սադրանքի են դիմել։ Այսպես, օգոստոսի 21-ին, ժամը 10:15-ից 10:23-ը, «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ATR-45 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Ֆիզուլի-Բաքու ուղղությամբ, խնդիրներ է ունեցել GPS արբանյակային նավիգացիոն համակարգի հետ կապված։

Չնայած, որ այս փաստի մասին տեղեկացրել ենք ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, մինչ այժմ որևէ միջոց չի ձեռնարկվել։ Քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգերին ռադիոմիջամտությունն անընդունելի է և հակասում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված կանոններին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս