Ըստ
Zinvor.info-յի, հարցազրույցում Էլչին Ամիրբեկովը մանրամասն խոսել է ադրբեջանա-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման, համագործակցության հետագա խորացման հնարավորությունների, հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին։
Ընդգծելով Ադրբեջանի և Չինաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ նա հիշեցրել է պետությունների ղեկավարներ Իլհամ Ալիևի և Սի Ցզինպինի հանդիպումների մասին՝ նշելով, որ երկու առաջնորդների անձնական հարաբերությունները կարևոր ազդեցություն ունեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման վրա։