Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը դեսպանը նշել է Ադրբեջանի և Կոլումբիայի միջև քաղաքական կապերի լավ մակարդակը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաջող զարգացումը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանում աշխատում են ականազերծման ոլորտի կոլումբիացի մասնագետներ:
Լուիս Ֆերնանդո Կուարտաս Այալան հայտարարել է նաև, որ զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի հետագա ընդլայնման մեծ ներուժ կա։ Դեսպանը հայտնել է, որ մասնակցել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Աղդամ այցին, որտեղ տեղում ծանոթացել է իրականացվող վերականգնողական ու շինարարական աշխատանքներին։