Մարտական կրակով զորավարժություններ՝ ՀՕՊ ստորաբաժանումներում
 Մարտական կրակով զորավարժություններ՝ ՀՕՊ ստորաբաժանումներում
14:47     18 08 2023    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները մարտական կրակով զորավարժություններ են անցկացրել:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ հաջողությամբ կատարվել են ցածր բարձրության, ցածր արագության և փոքր օդային թիրախների հայտնաբերման և Ս-125 2ՏՄ արդիականացված զենիթահրթիռային համակարգերից ոչնչացման առաջադրանքներ:

Վարժանքների հիմնական նպատակը անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև զենիթահրթիռային համակարգերի կառավարման ունակությունների և մարտունակության հետագա բարձրացումը։

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս