Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը՝ առաջին 23 ընտանիքներին Ֆիզուլի ճանապարհելու արարողության ժամանակ:
«Այսօր մենք արդեն առաջին ընտանիքներին ենք ուղարկում հայրենի Ֆիզուլի, մեր երկրի, Ղարաբաղի ամենամեծ, ամենահին, հմայիչ անկյուններից մեկը: Այս իրադարձության կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ֆիզուլիի բոլոր բնակիչներին, ղարաբաղցիներին, նախկին ներքին տեղահանվածներին, մեր ժողովրդին:
Այսօր «Գոբու» բնակելի համալիրից դուրս է գալիս 23 ընտանիքից՝ 90 հոգուց բաղկացած առաջին քարավանը։ Նրանք իրենց տներ են վերադառնում պետության ղեկավարի կողմից հաստատված «Ադրբեջանի ազատագրված տարածքներ մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի» շրջանակներում, ընդգծել է Հուսեյնովը։