Ֆիզուլի են ուղևորվել առաջին 23 ընտանիքները
  Ֆիզուլի են ուղևորվել առաջին 23 ընտանիքները
12:39     18 08 2023    
Նախկին հարկադիր տեղահանվածների հայրենի հողեր վերադարձի շրջանակներում առաջին 23 ընտանիքներն ուղևորվել են Ֆիզուլի:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու պարկ-3» բնակելի համալիրում։

Նախնական փուլում Ֆիզուլի է վերադառնում ընդհանուր առմամբ 90 մարդ։

Նշենք, որ օգոստոսի 5-ին Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն վիճակահանություն է անցկացրել, որի արդյունքում որոշվել է, թե առաջին փուլի շրջանակներում որ ընտանիքներն են վերադառնում հայրենի հողեր:

Ընտրված 144 ընտանիքներից (509 մարդ) 51-ին տրամադրվել է երկու սենյականոց, 76-ին՝ երեք, 17-ին՝ չորս սենյականոց բնակարան։

Մինչ այժմ այս ընտանիքները ժամանակավորապես բնակվում էին Բաքվում, Սումգայիթում և Ափշերոնի շրջանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Վերադարձ  


Լրահոս