ԱԳՆ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես շանտաժի գործիք օգտագործելու Հայաստանի փորձը կրկին ձախողվեց
  ԱԳՆ.  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես շանտաժի գործիք օգտագործելու Հայաստանի փորձը կրկին ձախողվեց
14:21     17 08 2023    
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես շանտաժի գործիք օգտագործելու Հայաստանի փորձը կրկին ձախողվեց:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայաստանի կողմից այս բարձրագույն մարմնին մանիպուլյացիայի ենթարկելու և շահագործելու նման փորձերը ոչ միայն անարդյունավետ են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման օրակարգը առաջ տանելու առումով, այլև ծայրահեղ ապակառուցողական։

Ադրբեջանը հուսով է, որ Հայաստանը վերջապես կհասկանա, որ խնդիրների լուծման ճանապարհն անցնում է կառուցողական փոխգործակցության, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ կատարման միջով: Ինչպես ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շատ անդամներ, տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմքը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ թե՛ խոսքով, թե՛ գործով։

Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջան ապրանքների օրինական և թափանցիկ մատակարարումը ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս