Այն փաստը, որ Հայաստանը շարունակում է իր ռազմական սադրանքները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրը, մենք դիտարկում ենք որպես նրա մանիպուլյացիայի քաղաքականության ևս մեկ տարր և խստորեն դատապարտում այն։
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց, կատարել իր պարտավորությունները և դադարեցնել միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը։ Տարածաշրջանում իրավիճակի սրման անմիջական պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է հայտարարության մեջ։