ԱՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Կոլոնա զրույցի մասին
|
|
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
|
«Մենք կտրականապես մերժում ենք օգոստոսի 15-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի հասցեին ֆրանսիական կողմի հնչեցրած անհիմն մեղադրանքները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Կապված այն պնդումների հետ, թե իբր Լաչինի ճանապարհը Ադրբեջանի կողմից «շրջափակման» մեջ է, ինչի հետևանքով «հայ բնակիչները կանգնած են լուրջ հումանիտար ճգնաժամի առաջ», ևս մեկ անգամ հիշեցնենք, որ անհեթեթություն է սահմանային անցակետի գործունեությունը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով ճանապարհի չարաշահումը կանխելու Ադրբեջանի պարտավորության համաձայն։
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ Ֆրանսիան, որը աչք է փակել ադրբեջանցիների՝ իրենց տներից զանգվածային վտարման, նրանց դեմ ռազմական հանցագործությունների վրա, այժմ փորձում է իր նենգ քաղաքականությունն իրականացնել տարածաշրջանում՝ օգտագործելով հայ բնակիչներին և հենվելով Հայաստանի կեղծ քարոզչության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Հեշթեգներ.
ԱԳՆ