Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը:
«Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա բնակավայրի ուղղությամբ տեղակայված կրակային դիրքերի աջակցությամբ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլը գյուղի ուղղությամբ գտնվող ադրբեջանական դիրքերի դիմաց՝ դիվերսիոն նպատակով:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները անհետաձգելի միջոցներ են ձեռնարկել ընթացող աշխատանքները անհապաղ կասեցնելու և կրակակետերը լռեցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։