ՊՆ. հայկական անօրինական զինված կազմավորումները պատրաստվում են նոր սադրանքների
  ՊՆ. հայկական անօրինական զինված կազմավորումները պատրաստվում են նոր սադրանքների
10:10     15 08 2023    
Վերջին օրերին ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում նկատվում է հայկական անօրինական զինված կազմավորումների և Հայաստանի զինված ուժերի մնացորդների ակտիվություն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ տարածքում անօրինական կազմավորումների և Հայաստանի զինված ուժերի մնացորդների կողմից տեղի է ունեցել մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զինամթերքով, կառուցվում են նոր բնագծեր, խրամատներ, երկարաժամկետ ամրաշինություններ, տեղադրվում են ականներ:

«Բացի այդ, հայտնի են դարձել փաստեր Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի շի քանի բնակավայրերում հայկական անօրինական զինված կազմավորումների անդամների կողմից տարբեր նշանակության ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների տեղադրման և քաղաքացիական բնակչությանը զանգվածաբար զինելու մասին: Կրակային դիրքեր շատ դեպքերում ստեղծվում են բնակելի տների մոտ։

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով բազմիցս դիմել է հայկական կողմին՝ այդ գործունեությունը դադարեցնելու պահանջով, նկատվում է հայկական անօրինական զինված կազմավորումների էլ ավելի մեծ ակտիվացում, և որ նրանք պատրաստվում են նոր սադրանքների։

Նկատի ունենալով, որ նման անօրինական և սադրիչ գործողությունները հանգեցրել են տարածաշրջանում լարվածության աճի՝ հայտարարում ենք, որ ցանկացած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։







Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս