Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նախագահի օգնականը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«The Washington Post-ում Դեյվիդ Իգնատիուսի սյունակը իրենից ներկայացնում է նախօրոք գրված հոդված՝ տիպիկ հակաադրբեջանական քարոզչական/ապատեղեկատվական սյունակների շարքից: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Դեյվիդ Իգնատիուսը Ռուբեն Վարդանյանի լավ ընկերն է: Իսկ վերջինս՝ քրեաօլիգարխ է։
Ռուբեն Վարդանյանը փողերի լվացման կեղտոտ սխեմաներով 2 միլիարդ է փոխանցել օֆշորային բանկեր: Դեյվիդ Իգնատիուսը հարմարավետ ապաստան գտավ Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» նախաձեռնության շրջանակներում, ով անցյալ տարի պարաշյուտով իջավ Ղարաբաղ և փառաբանվեց Իգնատիուսի կողմից:
Իգնատիուսը, ինչպես 2016 թվականին, երբ նա անօրինական այցելեց Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, շարունակում է աջակցել և հանդես գալ որպես Հայաստանի կողմից հովանավորվող անջատողական խամաճիկ ռեժիմի պաշտպան՝ սխալ մեկնաբանելով տեղում բոլոր փաստերը և արդարացնելով օկուպացիան»,- նշել է Հաջիևը։