Ադրբեջանի ԱԳՆ. Փաշինյանի խոսքերը չեն տեղավորվում առողջ դատողության շրջանակներում
  Ադրբեջանի ԱԳՆ.  Փաշինյանի խոսքերը չեն տեղավորվում առողջ դատողության շրջանակներում
12:41     12 08 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում, որում նա հերթական անգամ պնդում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» և հայ բնակիչների նկատմամբ «էթնիկ զտումների» մասին, չի տեղավորվում առողջ դատողության որևէ շրջանակի մեջ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մի երկրի ղեկավարը, որը օկուպացրել է Ադրբեջանի հողերի մոտ 20 տոկոսը, կազմակերպել է ադրբեջանցիների ջարդեր, էթնիկ զտումներ իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլև օկուպացված ադրբեջանական հողերում, բարոյական իրավունք չունի խոսելու էթնիկ զտումների մասին:

Հայաստանի կողմից այս պնդումների անընդհատ կրկնությունը վկայում է՝ այս երկիրը մտահոգված է, որ Լաչինի ճանապարհով իր անօրինական գործունեությունը կասեցվել է Լաչինի սահմանային անցակետի ստեղծմամբ։ Եթե հայ բնակիչներն իրոք առօրյա ապրանքների կարիք ունեն, ապա դրա համար կարող է օգտագործվել Աղդամ-Խանքենդի ճանապարհը, որն առաջարկվել է Ադրբեջանի կողմից և աջակցում են միջազգային գործընկերները։

Հայկական կողմը պետք է ձգտի տարածաշրջանում խաղաղության և կայունության՝ «մարդասիրական ճգնաժամի» մասին անհիմն հայտարարություններ տարածելու և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սադրանքներ անելու փոխարեն», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս