Քելբաջարն ու Աղդամը՝ հայերի կրակի տակ
  Քելբաջարն ու Աղդամը՝ հայերի կրակի տակ
11:33     12 08 2023    
Օգոստոսի 11-ին, ժամը 21:10-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Բազիրխանա և Զեյլիկ գյուղերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Այս մասին հայտնում էZinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Բացի այդ, օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 07:43-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորումները հրաձգային զենքերից կրակի են ենթարկել Աղդամի ուղղությամբ գտնվող ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված հատվածներում ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս