Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատին՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի հետ հանդիպմանը։ «Ուկրաինան բարձր է գնահատում Ադրբեջանի օգնությունը։ Սա մեր հարաբերությունների ռազմավարական բնույթի ևս մեկ ցուցիչ է»,- ասել է Բոգդան Դրապյատին։
Սեյմուր Մարդալիևը, խոսելով մարդասիրական օգնության մասին, նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային էլեկտրասարքավորումների համար 7,6 մլն դոլար հատկացնելու մասին. «Մոտ ժամանակներս Ուկրաինան կստանա գեներատորներ և տրանսֆորմատորներ։ Ադրբեջանը կշարունակի Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերել և ընդլայնել այն»։