Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ թուրքական փառապանծ բանակի զինծառայողների մահվան և վիրավորվելու լուրով այն տարածաշրջանում, որտեղ իրականացվում են Pençe-Kilit հակաահաբեկչական գործողությունները՝ ահաբեկչական սպառնալիքը վերացնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով:
Ձեր վիշտը մեր վիշտն է: Թող Ալլահը լուսավորի զոհված զինծառայողների հոգիները, մենք կիսում ենք նրանց հարազատների վիշտը, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում ենք ապաքինում»։