Սաֆարլիի մայրը. Իրանում Ֆարիդին ձերբակալելու որևէ պատճառ չկա
  Սաֆարլիի մայրը.  Իրանում Ֆարիդին ձերբակալելու որևէ պատճառ չկա
19:31     10 08 2023    
Իրանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի համար փաստաբան է վարձվել։

Ֆարիդ Սաֆարլիի մայրը՝ Դիլյարա Ասկերովան, Zinvor.info-յին ասել է, որ Իրանում բնակվող ադրբեջանցի փաստաբան են վարձել։

«Փաստաբանն արդեն ծանոթացել է գործին, հանդիպել Ֆարիդի և դատավորի հետ։ Փաստաբանը նշել է, որ Ֆարիդի ձերբակալման համար որևէ հիմք չկա»,- ասել է նա։

Ասկերովան հավելել է, որ երեկ հեռախոսով խոսել է որդու հետ.

«Ֆարիդն ասաց, որ առողջական խնդիրներ ունի և աղիների վիրահատություն է տարել: Ներկայում նրա վիճակը լավ է, բայց նա շատ անհանգստացած է կատարվածով։ Ֆարիդի գործով վճիռ պետք է կայացվի մոտ օրերս։ Փաստաբանի խոսքով՝ ըստ Իրանի օրենքների, դատավորը կարող է վճիռ կայացնել առանց Ֆարիդի ներկայության և առանց վերջին խոսքն ասելու»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ֆարիդ-Սաֆարլի  


Լրահոս