Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Ֆրանսիան, որտեղ մոլեգնում են իսլամաֆոբիան և ադրբեջանաֆոբիան, և որը վերջերս մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտություններ է կրում աֆրիկյան մայրցամաքում, այժմ ցանկանում է սրել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այն վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածության։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Ֆրանսիայի քաղաքներին և շրջաններին զերծ մնալ նման էժանագին և անհեթեթ գործողություններից, երկակի ստանդարտների քաղաքականությունից, ինչը վիրավորանք է միջազգային ողջ իրավունքի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։