Zinvor.info-ն ՊՆ-ին հղումով հայտնում է, որ առաջադեմ տեխնոլոգիայով հագեցած կաթսայատները ապահովում են մշտական տաք ջուր, լվացքատանը տեղադրված լվացքի մեքենաների և չորանոցների շնորհիվ անձնակազմը միշտ ապահովված է մաքուր հագուստով և թարմ սպիտակեղենով:
Անձնակազմի ճիշտ և որակյալ սնունդը կարևորագույն խնդիրներից է։ Դրա համար բոլոր պայմանները ստեղծված են՝ զորամասերի ճաշարաններում։ Զորամասերին մատակարարվող թարմ և որակյալ սնունդը պահվում է սառնարաններում։ Անձնակազմի համար սնունդը պատրաստվում է օրական երեք անգամ՝ սահմանված նորմերին համապատասխան։ Ճաշացանկում գերակշռում են ազգային խոհանոցի ուտեստները։
Ձմեռային շրջանին նախապատրաստվելու վերաբերյալ ՊՆ ղեկավարության հանձնարարականների համաձայն՝ զորամասերի տեղակայման կետերում, հատկապես խստաշունչ կլիմայով և զառիթափ տեղանքով, պահուստներ են ստեղծվում բոլոր տեսակի աջակցության միջոցների համար՝ ներառյալ պարենամթերք, հագուստ, զինամթերք, վառելիք և քսանյութեր: