Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հրապարակմամբ կիսվել է սոցցանցի իր էջում։
«Շնորհավորում եմ իմ ընկեր և եղբայր Հաքան Ֆիդանին՝ «Պետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ։
Թուրքիայի արտգործնախարարին հաջողություններ եմ մաղթում՝ բարձրագույն ղեկավարության կողմից դրված նպատակներին հասնելու գործում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է՝ «Պետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով։