Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, ընդգծվել է ակտիվ փոխգործակցությունը՝ քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտներում։ Նշվել է արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ընդլայնման գործում պետությունների ղեկավարների շփումների կարևորությունը և վստահություն այն մասին, որ երկկողմ հարաբերությունները այսուհետ էլ հաջողությամբ կզարգանան։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակին։
Բացի այդ, ընդգծվել է՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում իրականացվող նախագծերի, մասնավորապես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի՝ տարածաշրջանային զարգացման համար կարևորությունը։