Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Հ.Հաջիևը սոցցանցի իր աքաունթում բացահայտել է փաստեր այն մասին, թե իրականում ով է Օկամպոն։
Նախագահի օգնականը նշել է, որ Օկամպոն Միջազգային քրեական դատարանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ ղեկավարել է մի քանի ընկերություններ աշխարհի ամենահայտնի հարկային ապաստանում։
Բացի այդ, հաղորդվում է, որ Օկամպոյին Երևանում ընդունել է Հայաստանի նախկին նախագահ, Խոջալուի ցեղասպանությունն իրականացրած ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը։
«Նման մութ անցյալ ունեցող անձը իր կողմնակալ զեկույցում միտումնավոր խեղաթյուրում է՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և իրական իրավիճակը Լաչինի ճանապարհի գործարկման հետ կապված», - ասել է Հիքմեթ Հաջիևը։