Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, խոչընդոտում է խաղաղ գործընթացին, տարբեր պատրվակներով տարածաշրջանում «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» նման հայտարարություններ է տարածում։ Միաժամանակ նա ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող հավակնությունների անընդունելիությունը, հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու մերժումը և մեր երկրի ներքին գործերին միջամտությունը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է իր սադրանքները՝ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում ստեղծած «Լաչին» անցակետի դեմ, չնայած դրան՝ մեր երկիրը պայմաններ է ստեղծում հայ բնակիչների երկու ուղղություններով անցնելու համար։