Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականով, ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում բոլոր հնարավորություններն են ստեղծվել անձնակազմի ծառայողամարտական գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, ստորաբաժանումների առջև դրված առաջնային պահանջներից է մարտունակության և կարգապահության բարձր մակարդակի պահպանումը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծումը։
Զորամասերում առկա սոցիալ-կենցաղային պայմանները հիմք են ստեղծում անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների բարձրացման, պահանջներին համապատասխան մարտական հերթապահություն իրականացնելու և մշակութային ժամանցի արդյունավետ անցկացման համար:
Ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումներում զինվորական անձնակազմի համար կազմակերպվում են տեսական և գործնական պարապմունքներ, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ուշադրությանն են ներկայացվում անվտանգության կանոնները, ընդգծվում է դիրքերում բարձր զգոնության կարևորությունը։