Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, պատասխանելով Լաչինի ճանապարհի փակման պատճառների մասին լրագրողների հարցերին, «որի պատճառով Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչներ ամեն օր բախվում են հումանիտար պայմանների վատթարացման հետ», դեսպան Ամիրբեկովը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի ճանապարհը պետք է օգտագործվեր բացառապես հումանիտար նպատակներով։
Ցավոք, վերջին երկուսուկես տարիների ընթացքում այն անօրինական կերպով օգտագործվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղակայված հայկական զինված ուժերի ռոտացիայի համար՝ խախտելով բոլոր օրենքները։ Այս ճանապարհն օգտագործվել է Ղարաբաղ զենք հասցնելու և Ղարաբաղից Հայաստան ապօրինի հանքանյութ արտահանելու համար, նշել է Ամիրբեկովը։
«Կա մանիպուլյացիա և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ։ Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք: Ի՞նչ տարբերություն, թե որ ճանապարհով կգա այդքան սպասված սնունդը՝ Լաչինո՞վ, Աղդամի՞ց, թե՞ Ֆիզուլիից։ Գլխավորն այն է, որ կարողանանք ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները։ Բայց տեղի է ունենում հարցի արհեստական քաղաքականացում՝ դրսից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է նախագահի ներկայացուցիչը: