Օմբուդսմենի աշխատակիցներն այցելել են Լաչինում կալանավորված Բեգլարյանին
 Օմբուդսմենի աշխատակիցներն այցելել են Լաչինում կալանավորված Բեգլարյանին
12:41     08 08 2023    
ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ՝ Ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեության շրջանակներում՝ Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական այց են կատարել։

Օմբուդսմենի գրասենյակից Zinvor.info-յին հայտնել են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են՝ մեկուսարաններում կալանավորների պահման և նրանց հետ վարվելու վիճակը, բանտարկյալների իրավունքների երաշխիքների վիճակը, զննվել են բանտախցերը, բժշկական և սանիտարական բլոկները, ճաշարանը, գրադարանը և զբոսնելու վայրերը:

Այցի ընթացքում, որին մասնակցել են նաև Օմբուդսմենի ազգային կանխարգելիչ խմբի անդամները՝ բժիշկներ և հոգեբաններ, կալանավորների հետ անցկացվել է կոնֆիդենցիալ հանդիպում՝ վարվելու հարցերն ուսումնասիրելու նպատակով։

Հաստատությունում այլ անձանց հետ միասին ընդունվել է՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի տարածքով անցնող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված՝ ՀՀ քաղաքացի Ռ.Բեգլարյանը: Ազգային կանխարգելիչ խմբի անդամները նրան են հանձնել օրենսդրական ակտերը իր լեզվով գրված։ Զրույցի ընթացքում նշվել է, որ ձերբակալվածների իրավունքները նույնպես ապահովված են առանց խտրականության, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, ինչն ինքն է հաստատել իր ողջույնի մեջ և շնորհակալություն հայտնել։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմենի-աշխատակիցներ   Բեգլարյան  


Լրահոս