22 ընտանիք կտեղափոխվի Զաբուխ
 22 ընտանիք կտեղափոխվի Զաբուխ
17:53     07 08 2023    
Օգոստոսի 7-ին Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն՝ Լաչինի շրջանի Զաբուխ գյուղում առաջին փուլում վերաբնակեցվող ընտանիքների միջև վիճակահանություն է անցկացրել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info
-ն՝ վկայակոչելով Պետական կոմիտեին, միջոցառմանը մասնակցել են՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում ներառված Լաչինի շրջանում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչության և Լաչինի շրջանի Գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

Վիճակահանությանը մասնակցել է 22 ընտանիք (88 մարդ): Ընտանիքի կազմին համապատասխան՝ նրանցից 4-ին տրամադրվում է երկու սենյականոց, 4-ին՝ երեք, 8-ին՝ չորս, 4-ին՝ հինգ սենյականոց բնակարան։ Այս ընտանիքները ներկայումս բնակվում են Բաքու և Սումգայիթ քաղաքներում, Աբշերոնի շրջանի տարածքում ժամանակավոր բնակության վայրերում։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաբուխ  


Լրահոս