ԱԳՆ. Ադրբեջանի գործունեությունը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա
  ԱԳՆ.  Ադրբեջանի գործունեությունը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա
12:27     04 08 2023    
Ադրբեջանի գործունեությունը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն գրել է Twitter-ում:

«Հայաստանը 28 տարի հրաժարվել է բանակցել, մերժել է խաղաղության բոլոր առաջարկները՝ պնդելով, որ «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես նաև սպառնացել է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար»,– գրել է նա։

Հաջիզադեն հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմը ազատագրական պատերազմ էր, որն առաջացել էր Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի և զանգվածային էթնիկ զտումների հետևանքով։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս