Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Իլհամ Ալիևն անդրադարձել է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին։ Նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է ադրբեջանական կողմի վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և հույս հայտնել, որ բանակցությունների ընթացքում քննարկված առանցքային ոլորտներում շուտով արդյունքներ կգրանցվեն։
Հանդիպման շրջանակներում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ։