Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Ադրբեջանի և Հորդանանի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ,
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Հորդանանը արդյունավետ համագործակցություն են հաստատել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում, նշվել է՝ փոխադարձ շփումների և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի կարևորությունը հարաբերությունների զարգացման գործում։ Ընդգծվել է՝ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների և հարթակների, այդ թվում՝ Չմիավորման շարժման և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Դեսպանը նշել է Հորդանանի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում էլ ավելի սերտ համագործակցության համար հեռանկարները, ընդգծել երկու երկրների միջև շփումները շարունակելու անհրաժեշտությունը։