Zinvor.info-ն հայտնում է, որ օմբուդսմեն Սաբինա Ալիևան և Օմբուդսմենի Խոշտանգումների դեմ պայքարի ազգային կանխարգելիչ խմբի անդամները այցելել են կալանավայրեր՝ առանց նախնական ծանուցման։
Այցի շրջանակներում անհատական հանդիպում է կայացել՝ հուլիսի 29-ին ԱՀ Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ադրբեջանա-հայկական պետական սահմանի «Լաչին» սահմանային անցակետում բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև բժիշկն ու հոգեբանը, լսվել է Խաչատրյանի դիմումը:
Նա գոհունակություն է հայտնել ձերբակալության պահից ի վեր նրան ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքի, բուժօգնության որակի համար և դրական տեղաշարժեր է արձանագրել իր առողջական վիճակում։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ վերը նշված ամենի, ինչպես նաև կալանքի պայմանների և ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար։
Տեղում այցի շրջանակներում ստուգվել են հաստատությունում պահման պայմանները՝ անձնական հիգիենայի և սանիտարական պայմանների, բժշկական սպասրկման, սննդի պայմանները։ Նշվել է, որ Խաչատրյանի իրավունքները ապահովված են ազգային օրենսդրությանը և միջազգային փաստաթղթերին համապատասխան, նրան տրամադրվում են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայություններ, բաժանմունքում առկա են գեղարվեստական և անհրաժեշտ տեղեկատվական նյութեր։
Խաչատրյանին տրամադրվել են օրենսդրական ակտեր և նրա մայրենի լեզվով միջազգային փաստաթղթեր՝ իր իրավունքներին վերաբերող բողոքարկման մեխանիզմների, օմբուդսմենի և 916 թեժ գծի հետ կապվելու հնարավորությունների մասին։
Խաչատրյանի հետ կապված տեղեկությունները, տեսանյութերը և լուսանկարներն ուղարկվել են համապատասխան միջազգային կառույցներին։