Ադրբեջանի նախագահը՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
  Ադրբեջանի նախագահը՝ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
11:04     02 08 2023    
«Ղարաբաղի հայերի տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին։

«Ապրիլի 23-ին սահմանային անցակետը ստեղծելուց ի վեր, Ղարաբաղի ավելի քան երկու հազար բնակիչ առանց որևէ խնդրի անցել է Հայաստան և վերադարձել»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանք է իրականացրել և վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ «Իսկ ճանապարհը ժամանակավորապես փակվել է հետաքննության անցկացման համար։ Բայց այն կրկին բաց է։ Կարմիր Խաչը կրկին սկսել է այնտեղով դեղորայք տեղափոխել և տարհանել Հայաստանում բուժման կարիք ունեցող հիվանդներին։ Բայց, ցավոք, Կարմիր Խաչի բեռնատարները ստուգելիս դրանցում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել՝ ծխախոտ, այֆոն, բենզին։ Կոմիտեն խոստովանել է դա։ Մեզ հետ շփվելիս նրանք ասացին, որ իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում... Բայց այդ բեռնատարների վրա [ԿԽՄԿ] տարբերանշաններն էին, վարորդների համազգեստի վրա նույնպես նրանց տարբերանշաններն էին»,- ասել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև