Ադրբեջանում մեկնարկել է հերթական զորակոչը
 Ադրբեջանում մեկնարկել է հերթական զորակոչը
15:26     01 07 2024    
Այսօրվանից Ադրբեջանում մեկնարկել է հերթական զորակոչը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունից։

Նորակոչիկներին ծառայության վայրեր ուղարկելու գործընթացը կտևի մինչև հուլիսի 30-ը։

Նշենք, որ մայիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «2024 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելու և զինվորական ծառայության զինծառայողների պահեստազոր տեղափոխելու մասին»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս