Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած՝ «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ։
Հիշեցնելով, որ միջազգային կազմակերպությունները բանաձևեր ու որոշումներ են ընդունել՝ Հայաստանի օկուպացիան դադարեցնելու վերաբերյալ, պետության ղեկավարն ընդգծել է. «Բանաձևերն ընդունողները ոչինչ չարեցին դրանք կյանքի կոչելու համար։ Հետո մեզ ստիպեցին պատերազմի միջոցով հասնել խաղաղության։ 2020 թվականին, 44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքներով, մենք ազատագրեցինք մեր տարածքների մեծ մասը։ Իսկ անցած սեպտեմբերին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։