Դեսպան. Բաքվի և Երևանի քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել
  Դեսպան.  Բաքվի և Երևանի քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել
10:48     29 06 2024    
Միացյալ Նահանգները ակնկալում է Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերություն:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ԱՄՆ անկախության 248-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

Դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատման գործընթացը, պայմանավորվեցին փոխանակել իրենց մոտ պահվող անձանց և բացահայտ հասկացրեցին, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

«Միացյալ Նահանգները կիսում է այն համոզմունքը, որ այդ կարևոր քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել: Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը աննախադեպ կայունություն կստեղծի և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության ընդլայնման համար, ինչն օգուտ կբերի Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին: Վաշինգտոնը երկու կողմերին կխրախուսի օգտվելու ընձեռված հնարավորությունից», - ասել է դիվանագետը.

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս