Օ'Բրայեն. Ադրբեջանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը Վաշինգտոնում
  Օ'Բրայեն.  Ադրբեջանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը Վաշինգտոնում
10:02     29 06 2024    
Ադրբեջանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս միջոցառումն անցկացնում է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր գործընկեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ