Ի.Ալիեևը Euronews-ի միջոցով դիմել է ղարաբաղցի հայերին
  Ի.Ալիեևը Euronews-ի միջոցով դիմել է ղարաբաղցի հայերին
09:27     02 08 2023    
«Ես երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ կյանքումս առաջին անգամ են ինձ նման հարց տալիս»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով «Հայաստանի հայերին ուղղված ուղերձի» մասին հարցին։

«Հայաստանի հայերին ուղղված իմ ուղերձը կլինի հետևյալը՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Մյուս ուղերձը նրանց՝ հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ նրանք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ պատերազմի դեպքում գալու են Բաքու. պատերազմը ոչնչացրել է այս պատմությունները։ Մենք չենք ցանկանում նոր պատերազմ ո՛չ այսօր, ո՛չ ապագայում»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Անդրադառնալով Ղարաբաղի հայերին՝ Ալիևը նշել է, որ նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։

«Այդ ղեկավարներն անընդհատ ստում էին նրանց: Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ նրանց համար ապահովվելու են անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական և քաղաքային։ Նրանք կապրեն նորմալ կյանքով։ Նրանք նույնպես կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Կարծում եմ՝ եթե նրանք ինձ լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես կանգնած եմ իմ խոսքերի հետևում»,- ընդգծել է Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Euronews  


Լրահոս