Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով
  Պուտին.  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով
18:06     03 07 2024    
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 13 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Առանցքային հարցում, այսինքն՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում, մեր հարաբերությունները դրական են զարգանում՝ ավելի քան չորս միլիարդ [ԱՄՆ դոլար] շրջանառությամբ, իսկ 4,5 [միլիարդ ԱՄՆ դոլարը] ուղղակի ռուսաստանյան ներդրումներն են Ադրբեջանի տնտեսությունում։ Առաջին կիսամյակում միտումը լավ է՝ 13 տոկոս աճ»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան