Սի Ցինպինը Իլհամ Ալիևին պետական այցով հրավիրել է Չինաստան
 Սի Ցինպինը Իլհամ Ալիևին պետական այցով հրավիրել է Չինաստան
08:35     04 07 2024    
Չինաստանի նախագահ Սի Ցինպինը նախագահ Իլհամ Ալիևին պետական այցով հրավիրել է Չինաստան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ցինպինը Ալիևին հրավիրել է նաև ՇՀԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականին Շանհայում։ Նախագահ Ալիևը, ընդունելով հրավերը, իր հերթին Սի Ցինպինին հրավիրել է պետական այց կատարել Ադրբեջան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սի-Ցինպին   Իլհամ-Ալիև