ԱԳՆ. Ադրբեջանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղեծրով
  ԱԳՆ.  Ադրբեջանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղեծրով
09:37     04 07 2024    
Ադրբեջանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են վերընթաց ուղեծրով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Աստանայում նախագահ Իլհամ Ալիևի անցկացրած երկկողմ և բազմակողմ հանդիպումների վերաբերյալ տեղական լրատվամիջոցների հարցերին։

«Ադրբեջանի և Չինաստանի ղեկավարների միջև բարեկամական և համագործակցության անկեղծ հարաբերությունները մեծ խթան հաղորդեցին միջպետական հարաբերությունների զարգացմանը, և այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ադրբեջանա-չինական քաղաքական կապերը իրենց պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա են։

Չինաստանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանը միշտ աջակցել է «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Չինաստանի ղեկավարները որոշել են մեր պետությունների միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել և հանդես են եկել ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրով՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, վստահության, փոխադարձ աջակցության, փոխշահավետության և համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան