ԱԳՆ. Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները տարածաշրջանի անվտանգության և զարգացման երաշխիք են
  ԱԳՆ.  Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները տարածաշրջանի անվտանգության և զարգացման երաշխիք են
16:27     01 08 2023    
Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններն ու ռազմավարական դաշինքը տարածաշրջանի անվտանգության և զարգացման երաշխիք են։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության բաժնի ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա գոհունակություն է հայտնել՝ հուլիսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:

Նշենք, որ երեկ Ջ.Բայրամովը պաշտոնական այցով գտնվում էր Անկարայում։ Նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս