Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին՝ Ձեր երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Հավատում եմ, որ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել մեր համատեղ ջանքերով՝ ի շահ երկու ժողովուրդների։
Այս տոնական օրը Ձեզ եմ փոխանցում իմ լավագույն մաղթանքները, Շվեյցարիայի Համադաշնությանը մաղթում եմ մշտական բարօրություն և բարգավաճում»: