Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։
«Մեշալի գյուղում ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցի անձանց տեղահանության, գյուղական ու պետական գույքը ոչնչացնելու, վնասելու, խոշոր չափերով նյութական վնաս պատճառելու փաստերի առթիվ քրեական գործը հարուցվել է 1992 թվականի հունվարի 11-ին»,- ասել է նա։
1992 թվականի հունվարի 11-ին Գլխավոր դատախազության աշխատակիցները դեպքի վայրի զննություն են անցկացրել Մեշալիում։
Ի.Սաֆարովը նշել է նաև, որ երկար հետաքննության արդյունքում պարզվել է Վագիֆ Չերքեզովիչ Խաչատուրյանի ինքնությունը, և 2013 թվականից նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ։