Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Հանրային հեռուստատեսության «Diqqət mərkəzi» հաղորդման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի ռազմական դատախազի տեղակալ Ֆուադ Մամեդովը։
Նրա խոսքով, հետաքննության ընթացքում տեղեկություն է բացահայտվել, որ Վագիֆ Խաչատրյանը և մյուս հայերը, ովքեր մասնակցել են Մեշալի գյուղի վրա զինված հարձակմանը, նախապես ծրագրել են դա, ինչը հաստատվում է և՛ վկաների, և՛ տուժողների ցուցմունքներով, ինչպես նաև փորձագետների եզրակացություններով:
«Տարբեր փորձաքննություններ են կատարվել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ այս հարձակումը նախապես ծրագրված է եղել։ Նախնական պլանավորումը հաստատվում է քննչական նյութերով։ Նպատակ է դրվել զանգվածաբար մարդկանց դուրս բերել Մեշալի գյուղից, ապա սպանել նրանց։ Ուստի այս քրեական գործը Զինվորական դատախազության քննչական բաժնում քննվում է 103-րդ հոդվածով, այն է՝ «Ցեղասպանություն», ինչպես նաև 107-րդ հոդվածով՝ «Բնակչության տեղահանում և բռնի տեղափոխում», - ասել է զինդատախազի տեղակալը։