Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է
Zinvor.info-ն՝ NTV-ին հղումով։
Հանդիպմանը, որում քննարկվել է նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էրդողանը ընդգծել է՝ Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացման և համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։
Հայտարարելով թուրք-ադրբեջանական առևտրաշրջանառության ծավալը 15 մլրդ դոլարի հասցնելու շարունակական ջանքերի մասին՝ Էրդողանը նշել է, որ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համատեղ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից։