Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ թուրքական կառավարության և ժողովրդի աջակցությունը լրացուցիչ ուժ է տվել պատմական ժամանակում։
«Պատերազմի ընթացքում ցուցաբերված բարոյական և քաղաքական աջակցությունից բացի, մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական է, որ Թուրքիան այսօր աջակցում է Ադրբեջանին օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման շրջանում, երբ կյանքը կրկին վերադառնում է այնտեղ շատ տասնամյակներ անց, մեր հարկադիր վերաբնակների և փախստականների վերադարձի հարցում։ Այսօր մեզ համար կարևոր է թուրքական ընկերությունների մասնակցությունը ադրբեջանական ընկերությունների հետ միասին՝ այս տարածաշրջաններում իրականացվող գրեթե բոլոր նախագծերում»։
Նախարար Բայրամովը նաև հավելել է, որ նոր ժամանակաշրջանում Զանգեզուրի միջանցքի բացումը առանձնակի արդիական է։